Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը սպառնացել է Եվրամիությանը «Օրեշնիկի» հրթիռային հարվածներով, եթե այն զորքեր տեղակայի ՈՒկրաինայում։ «Հազար անգամ ասվել է՝ Ռուսաստանը չի ընդունի եվրոպական կամ ՆԱՏՕ որևէ զորք ՈՒկրաինայում, բայց ոչ, Մակրոնը շարունակում է տարածել այդ խղճուկ անհեթեթությունը»,- նշել է նա։               
 

Ստամոքսը գաղափարից կիլոմետրերով առաջ է վազում

Ստամոքսը գաղափարից կիլոմետրերով առաջ է վազում
26.12.2025 | 18:00

Նայում եմ խանութներով գլխապտույտ վազվզողներին ու մտածում․ տեսնես սահմանին զինվոր ունե՞ն․․․ Ամեն անգամ տխրում եմ, երբ տեսնում եմ, որ ստամոքսը գաղափարից կիլոմետրերով առաջ է վազում։

Այն ցեղերը, ովքեր ստամոքսի համար էին ապրում, ովքեր ստամոքսի հարցն էին լուծում, պատմության քառուղիներում կորան, ձուլվեցին։ Իսկ այն ցեղերը, ովքեր առաջնային էին համար գաղափարը, ոչ միայն մինչև հիմա կան, այլ նաև բարգավաճում են:

Ուզում եմ, որ բարգավաճենք:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3785

Մեկնաբանություններ